


Մոդեռն Իմպլանտ Մեդիսին
Ծառայություններ

Օրթոպեդիա
Ատամների պրոթեզավորումն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ պլոմբավորմամբ ատամի վերականգնումն անհնար է, կամ եթե բացակայում եմ մեկ կամ մի քանի ատամ:
Օրթոդոնտիա
Գեղեցիկ ժպիտը կախված է ոչ միայն ատամների առողջությունից, այլ նաև նրանց կծվածքից և օկլյուզիայից:
Ատամնաբուժություն
“ՄԻՄ” ԲԿ–ում արդի ատամնաբուժության մեթոդները թույլ են տալիս բուժել վնասված ատամները` խուսափելով դրանց հեռացումից:
Դիմածնոտային վիրաբուժություն
Օրթոգնատիկ վիրահատության նպատակն է կծվածքի պաթոլոգիաների շտկումը։
Բերանի խոռոչի վիրաբուժություն
«Մոդեռն Իմպլանտ Մեդիսին»-ում կատարվում է բերանի խոռոչի ամբուլատոր վիրաբուժական ցանկացած վիրահատություն:
Էսթետիկ Կոսմետոլոգիա
Մեր կլինիկայի փորձառու մասնագետները, բժիշկ-կոսմետոլոգները իրենց աշխատանքում ղեկավարվում են բացառապես էսթետիկ բժշկության կենտրոնների աշխատանքի միջազգային չափանիշներով, ուղղություններով ու բոլորի կողմից ընդունված չափանիշներով:
Պլաստիկ վիրաբուժություն
Պլաստիկ վիրաբուժությունը թույլ է տալիս լուծել դիմածնոտային շրջանի դեֆորմացիաների հետ կապված խնդիրները:
ՔԿԱ եվ Էնդոսկոպիկ հետազոտություն
ՄԻՄ բժշկական կենտրոնում կատարվում են ՔԿԱ հիվանդությունների ախտորոշում և բուժում:
Կոնա-Ճառագայթային ախտորոշում
Կլինիկայում գործում է վերջին սերնդի նորագույն դիմածնոտային Sirona GALILEOS Comfort համակարգչային տոմոգրաֆը։
Էնդոսկոպիկ վիրաբուժություն
Կլինիկան հագեցած է հայտնի Karl STORZ ընկերության ժամանակակից էնդոսկոպիկ սարքավորումներով:
Սեդացիա
ՄԻՄ բշժկական կենտրոնը երաշխավորում է նվազագույն ցավ բուժական միջամտությունների ընթացքում։


Դենտալ Իմպլանտոլոգիա
Ժամանակակից ատամնաբուժության և պրոթեզավորման մեջ ատամների իմպլանտացիան հանդիսանում է ամենաառաջատար, արդիական և պահանջարկ վայելող բնագավառը, որն արդեն քսան տարուց ավել կիրառվում է MIM Բժշկական կենտրոնում։ Կենտրոնի առաջատար ուղղվածությունն է` ծնոտի ալվեոլյար ելունի ատրոֆիայի բարդ դեպքերով վիրահատությունները և դենտալ իմպլանտացիան հետլաթային վիրահատություններում (իմպլանտատի տեղադրում` աճուկային, թիակային, նրբոլոքային լաթեր): Մշակվել են իմպլանտոլոգիական բուժման հատուկ ալգորիթմներ շաքարային դիաբետով և հիպերտոնիկ հիվանդությամբ հիվանդների համար: Լայնորեն կիրառվում են աուտո և ալլոգեն տրանսպլանտատներ` Sandwich, Sinus lift, Transzygomatic, Transtuberal տեխնիկայով, n.alveolaris inferior-ի վերադասավորում, իմպլանտատների տեղադրում բարդ դիմածնոտային պրոթեզների ամրացման նպատակով: Կիրառվում է նաև մեկ փուլով իմպլանտացիայի մեթոդը` միաժամանակյա պրոթեզավորմամբ: Ankylos C/X, Xive և Astra Tech իմպլանտատների օգտագործումը թույլ է տալիս հասնել գերազանց ֆունկցիոնալ էսթետիկ արդյունքների: Ատամների իմպլանտացիան ԲԿ-ում անցկացվում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում, ընդհանուր անզգայացման կամ սեդացիայի միջոցով։


Օրթոպեդիա
Ատամների պրոթեզավորումն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ պլոմբավորմամբ ատամի վերականգնումն անհնար է, կամ եթե բացակայում եմ մեկ կամ մի քանի ատամներ: Պրոթեզավորման տեսակն ընտրվում է անհատապես ամեն հիվանդի համար և կախված է ատամի քայքայման աստիճանից, բժշկի խորհրդից և հիվանդի նախընտրություններից: Պրոթեզավորում հնարավոր է կատարել շարժական և անշարժ պրոթեզների կիրառմամբ: Բուժման եղանակի ճիշտ ընտրության համար շատ կարևոր է հիվանդի և բժշկի միջև լիարժեք փոխըմբռնումը:
ՄԻՄ բժշկական կենտրոնն առաջարկում է ատամների պրոթեզավորման ամբողջական շարք` շարժական, անշարժ և միկրոպրոթեզավորում:
Ցիրկոնի երկօքսիդից ատամնաշապիկներն օժտված են բարձր ամրությամբ և չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ: Կարկասային կառուցվածքները՝շնորհիվ երկօքսիդ ցիրկոնի, ապահովում են թափանցիկություն, որի արդյունքում հնարավոր է ստանալ մաքսիմալ բնական արդյունք:
Մետաղակերամիկական շապիկների տեղադրումը թույլ է տալիս վերականգնել ծամողական ֆունկցիան և ատամների արտաքին տեսքը` դրանց զգալի քայքայման դեպքում: Մետաղակերամիկական շապիկները կազմված են երկու շերտից` ներքին մետաղական և արտաքին կերամիկական: Արտաքին շերտը նման է ատամի էմալին, այդ պատճառով արդյունքը բնականից գրեթե չի տարբերվում:
Միաձույլ կերամիկական ատամնապսակները պատրաստվում են առանց մետաղական կարկասի օգտագործման: Էսթետիկական հատկանիշներից են փայլը, հյուսվածքային կառուվածքը, գույնը, թափանցիկությունը, որոնք լիովին կրկնօրինակում են բնական ատամի հատկությունները: Կերամիկական շապիկները ենթակա են երկարաժամկետ օգտագործման և չեն գունափոխվում արտաքին ազդեցությունների արդյունքում: Թերություն է հանդիսանում շապիկի փխրունությունը, այդ իսկ պատճառով կերամիկական շապիկները հաճախ օգտագործվում են առաջային հատվածի ատամների վերականգնման համար:
Կամուրջների կիրառմամբ պրոթեզավորման մեթոդն օգտագործվում է մի քանի հարակից ատամների բացակայության դեպքում: Կամրջաձև պրոթեզը իրենից ներկայացնում է մի քանի իրար միացված շապիկներ, իսկ կամրջի հենարան են հանդիսանում կամ հիվանդի սեփական ատամները կամ ատամնային իմպլանտատները:
Միկրոպրոթեզավորումն իրենից ներկայացնում է վինիրների և լյումինիրների տեղադրում: Վինիրների հաստությունը չի գերազանցում 0,3 մմ և դրանք տեղադրվում են ատամի էմալի աննշան տաշվածքի պայմաններում, այդ իսկ պատճառով ատամի բնական տեսքի և չափսի փոփոխություն չի նկատվում: Ամրացումը կատարվում է ատամի արտաքին մակերեսի վրա: Վինիրների պատրաստման համար օգտագործվող նյութերը կրկնում են ատամի էմալի տեսքը և հատկությունները: Վինիրները նախատեսված են ատամի արտաքին թերությունների վերացման համար և նրանք ծառայում են հետևյալ նպատակներին`
- ատամիարտաքին մակերեսի ճաքերի և տարիքային մաշվածության վերացմանը,
- ատամիննախընտրելի գույն և ձև տալուն,
- արդենիսկ տեղադրված ատամնալիցքերի գունաբացմանը,
- ֆլյուորոզիև էմալի հիպոպլազիայի ծածկմանը:
Շարժական պրոթեզավորում
Հիվանդի ատամների ամբողջական կամ մասնակի կորստի դեպքում, երբ ատամների իմպլանտացիան անհնարին է, շարժական պրոթեզավորումը հանդիսանում է օպտիմալ լուծում: Շարժական պրոթեզն իրենից ներկայացնում է բերանի խոռոչում տեղադրվող կոնստրուկցիա՝ կազմված արհեստական լնդից, ատամներից և հենային մասերից: Անհրաժեշտության դեպքում շարժական պրոթեզը հեշտությամբ հեռացվում է բերանի խոռոչից:



Օրթոդոնտիա
Գեղեցիկ ժպիտը կախված է ոչ միայն ատամների առողջությունից, այլ նաև նրանց փոխհարաբերությունից` կծվածքից և օկլյուզիայից: Երեխաների և մեծերի կծվածքի խնդիրների հիմնական պատճառներից է ժառանգականությունը, ներարգանդային զարգացման արատները, հանքային նյութերի պակասը, վատ սովորությունները: Կծվածքի խնդիրներ առաջանում են նաև ատամների հեռացումից հետո ատամնաշարի ուշ վերականգման արդյունքում: Ատամների թեքվածության կամ սխալ կծվածքի պայմաններում ատամների միջև հավաքվում է ատամնափառ, առաջանում են ատամնաքարեր, որը հանգեցնում է բորբոքային պրոցեսների (պարադոնտիտի) առաջացմանը: Խախտված օկլյուզիայի դեպքում ճնշումը ատամնաշարի վրա բաշխվում է անհամաչափ, ինչի արդյունքում ավելանում է ատամների մաշվածությունը և արտաքին մակերեսի վնասվածքները:Սխալ կծվածքը խախտում է քունքստործնոտային հոդի դիրքը և դժվարացնում է ծնոտի մկանների թուլացումը, ինչը իր հերթին հանգեցնում է հաճախակի գլխացավերի: ՄԻՄ բժշկական կենտրոնի առաջնակարգ բժիշկները կօգնեն Ձեզ հաղթահարել սխալ կծվածքի արդյունքում առաջացած էսթետիկական և ֆիզիոլոգիական խնդիրները: Կծվածքի խնդիրների մասին եզրակացությունը տրվում է բժիշկ օրթոդոնտի կողմից: Խնդրի ինքնուրույնախտորոշումը հնարավոր է մի քանի հատկանիշների առկայության արդյունքում`
- ատամնաշարերիմիջև ճեղքի առկայությունը` դրանք փակ լինելու պայմաններում,
- երբ չեն համընկնում վերին և ստորին ծնոտների կտրիչ ատամների ուղղահայաց գծերը,
- կծվածքի այլ ակնհայտ շեղումները:
Հիմնվելով շտկման ենթակա խնդիրների վրա, բժիշկն ընտրում է բուժման մեթոդը: Պատկերի ամբողջականության համար կատարվում են ծնոտի գիպսային մոդելավորում, լուսանկարում և ծնոտի պանորամիկ ռենտգենային հետազոտություն, որը թույլ է տալիս գնահատել ատամների արմատները: Որոշդեպքերում, երբ առկա են ծնոտի զգալի անհամաչափություններ կամ խորը դիստալ կծվածք, կատարվում է օրթոգնատիկ վիրահատություն: MIM բժշկական կենտրոնում կիրառվում են ORMCO, DENTAURUM և AMERICAN ORTHODONTICS ընկերությունների արտադրանքները։



Ատամնաբուժություն
“ՄԻՄ” ԲԿ–ում արդի ատամնաբուժության մեթոդները թույլ են տալիս բուժել վնասված ատամները` խուսափելով դրանց հեռացումից։ Դեպքերի մեծամասնությունում հիվանդները դիմում են կարիեսի զարգացման արդեն իսկ ծանր փուլում կամ սուր ցավերի առկայության դեպքում։ Այդ իսկ պատճառով ատամների բուժման գործընթացը՝ հատկապես արմատային միջամտությամբ, կատարվում է ամենարդյունավետ ցավազրկողների օգտագործմամբ։ Շնորհիվ պլոմբավորման համար նախատեսված նյութերի բազմազանության՝ հնարավոր է դառնում ատամի բարձրորակ բուժումը, սնկզբնական տեսքի և հիմնական ֆունկցիաների վերականգնմամբ։ Այսպիսով, թերապեվտիկ բուժումը իր մեջ ներառում է ատամի վերականգնումը այն փուլում, երբ իմպլանտատների, շապիկների և կամուրջների կիրառումը չի պահանջվում։ Բերանի խոռոչի մասնագիտացված հիգիենան հանդիսանում է ատամնաբուժական միջամտության, ինչպես նաև ատամների և լնդերի խնամքի անբաժան մաս։ Ատամնաբույժները խորհուրդ են տալիս բերանի խոռոչի հիգիենային ուղղված միջոցառումները անցկացնել նվազագույնը տարեկան երկու անգամ։ Առօրյա անբավարար հիգիենան, սուրճը, թեյը և ծխախոտը հանգեցնում են ատամնքարի և ատամնափառի առաջացմանը։ “ՄԻՄ” ԲԿ–ի ատամնաբույժները իրականացնում են եվրոպական մեթոդիկաներին համապատասխանող բերանի խոռոչի մասնագիտացված հիգիենա։ Ձյունաճերմակ ժպիտը պարգևում է մարդուն հմայչություն և բարելավում է կյանքի որակը։ Ի սկզբանե ատամները չունեն սպիտակ գույն. եթե ատամը առողջ է, ապա դեպքերի մեծամասնությամբ, կունենա դեղնավուն կամ մոխրագույն երանգ։ Ներկայումս, որպես ատամների սպիտակեցման հիմնական մեթոդ, կարելի է նշել քիմիական սպիտակեցումը։


Դիմածնոտային վիրաբուժություն
Օրթոգնատիկ վիրաբուժությունը (ծնոտների վիրաբուժություն), հանդիսանում է դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության ամենակարևոր մասերից մեկը: Կծվածքի անոմալիաներ են համարվում ատամնաշարի աղեղի ձևի և ատամների դասավորության խախտումները, որոնց ժամանակ բացակայում են ճիշտ կծվածքի մեկ կամ մի քանի հատկանիշներ: Կծվածքի անոմալիաները հանգեցնում են էսթետիկական, հոգեբանական և առողջական խնդիրների: Սխալ կծվածքի արդյունքում խախտվում են ծամողական և կլման ֆունկցիաները, զարգանում են ատամների հիվանդությունները և ավելանում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Հաճախակի են հանդիպում քունք-ստործնոտային հոդի խախտումներ, որոնք ուղեկցվում են ցավերով, բերանի բացման սահմանափակմամբ, հոդում «կտկտոցի» առկայությամբ: Կծվածքի անոմալիաների շտկումը կատարվում է օրթոգնատիկ վիրահատության միջոցով և կոնսերվատիվ օրթոդոնտիայի մեթոդի համակցմամբ կամ զուգորդմամբ: Օրթոգնատիկ վիրահատության նպատակն է կծվածքի պաթոլոգիաների շտկումը, ատամնաշարի ճիշտ օկլյուզիայի վերականգնումը, ֆունկցիոնալ շեղումների վերացումը և դեմքի էսթետիկական տեսքի լավացումը: Օրթոգնատիկ վիրաբուժության միջոցով կարելի է շտկել դեմքի կմախքի բնածին անոմալիաները, զարգացման խախտումները,վերին և ստորին ծնոտի հետտրավմատիկ դեֆորմացիաները, ինչպես նաև դիմային կմախքի հետվիրահատական թերությունները: Օրթոգնատիկ վիրաբուժության գերակա նպատակներից մեկը դեմքի բնական էսթետիկայի վերարտադրությունն է: Արտաքին փոփոխությունները դրական են ազդում մարդու հոգեբանական վիճակի, ինքնագնահատականի, ինքնազգացողության և կյանքի որակի վրա, ինչպես նաև վերացվում են բոլոր ֆունկցիոնալ շեղումները:


Բերանի խոռոչի վիրաբուժություն
“Մոդեռն Իմպլանտ Մեդիսին” բժշկական կենտրոնում կատարվում է բերանի խոռոչի ամբուլատոր վիրաբուժական ցանկացած վիրահատություն, ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացման պայմաններում (ախտորոշման նպատակով վիրահատություններ, ռետենցված ատամների հեռացում, ցիստէկտոմիա` օստեոպլաստիկ նյութերի կիրառմամբ և PRF (տրոմբոցիտներով հարստացված ֆիբրին)): PRF-ը հիվանդի արյան տրոմբոցիտար զանգվածից ստացված աուտոմատրիկս է, որը պարզ միջամտությամբ վերածվում է Ֆիբրինային մեմբրանի և չի կորցնում ոսկրի և փափուկ հյուսվածքների աճի խթանման պոտենցիալը:




Պլաստիկ վիրաբուժություն
Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժություն
Պլաստիկ վիրաբուժությունը հանդիսանում է տարիքային փոփոխություների, դիմածնոտային շրջանի բնածին դեֆորմացիաների և վնասվածքների առկայության դեպքում առավել նպատակահարմար լուծում։Քթի պլաստիկ վիրաբուժություն
Քթի պլաստիկ վիրաբուժությունը (Rhinoplasty) հանդիսանում է դեմքի պլաստիկ վիրաբուժության ամենատարածված և ամենադժվար բնագավառներից մեկը: Վիրահատական միջամտությունը թույլ է տալիս բարելավել քթի էսթետիկ տեսքը և լուծել բժշկական բնույթի մի շարք խնդիրներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մարդու ֆիզիկական և էմոցիոնալ վիճակի վրա: Ժամանակակից աշխարհում քթի պլաստիկ վիրաբուժության մեծ մասն ուղղված է էսթետիկ բնույթի խնդիրների հաղթահարմանը: Քթի կառուցվածքի անհատական յուրահատկությունները համարվում են ամենատարածված խնդիրներից մեկը: Վիրահատությունը կարող է նաև կատարվել բժշկական ցուցումներով: Տարածված խնդիրների շարքում է նաև քթի միջնապատի դեֆորմացիայի արդյունքում շնչառության դժվարացումը: Անկախ խնդրի առաջացման պատճառներից՝ հետևանքները կարող են հանգեցնել ընդհանուր ինքնազգացողության վատթարացման և հանդիսանալ խրոնիկ հիվանդությունների զարգացման պատճառ: Քթի միջնապատի բնածին դեֆորմացիան ազդում է ոսկրային հյուսվածքների ձևավորման վրա, ինչի հետևանքով առաջանում է քթի դեֆորմացիա: Վիրահատության բարեհաջող արդյունքը կախված է ոչ միայն վիրաբույժի բարձր մասնագիտական որակներից, այլ նաև հիվանդի համբերատարությունից: Քթի պլաստիկ վիրաբուժությունը քթի ցանկալի ձևի և բնական ֆունկցիայի վերականգմանը հասնելու արվեստ է:
Կոպերի պլաստիկա
Վերին և ստորին կոպերի մաշկը և ճարպային շերտը առաջինն են ենթարկվում տարիքային փոփոխությունների: Կոպերի տարիքային և պաթոլոգիկ փոփոխությունները կարելի է շտկել էսթետիկ վիրաբուժության միջոցով: Կոպերի պլաստիկան թույլ է տալիս հեռացնել մաշկի և ճարպային հյուսվածքի ավելցուկը, պարգևել հայացքին արտահայտչություն: Վերջին տարիներին պահանջված են դարձել վիրահատությունները, որոնց նպատակն է ոչ միայն տարիքային փոփոխությունների շտկումը, այլ նաև կոպերի ծալքերի վերադիրքավորման արդյունքում աչքերի շրջանի էսթետիկ տեսքի բարելավումը: Վիրահատության արդյունքում հայացքը դառնում է ավելի արտահայտիչ, իսկ մարդը՝ ինքնավստահ, երիտասարդացած, գեղեցիկ և երջանիկ: Վիրահատությունը անցկացվում է ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում:
Կզակի պլաստիկա
Կզակի ձևը և դիրքը ազդում է մարդու դեմքի ընդհանուր ընկալման վրա: Կզակի պլաստիկան ուղղված է կզակային թմբի ձևի բարելավմանը, չափերի փոփոխմանը և բնածին թերությունների շտկմանը: Մի շարք հիվանդների մոտ նկատվում է կզակի թմբի արտահայտված դեֆորմացիա, որն ուղեկցվում է կզակային հատվածի ասիմետրիայով: Կզակի պլաստիկան կարող է նաև իրականացվել ակնհայտ դեֆորմացիաների բացակայության դեպքում, ըստ հիվանդի ցանկության: Վիրահատության ընթացքում վիրաբույժը վերականգնում է կզակի բնական ձևը, հաշվի առնելով դիմային կմախքի անհատական առանձնահատկությունները: Վիրահատության ընթացքում վիրաբույժը վերականգնում է կզակի բնական ձևը` հաշվի առնելով դիմային կմախքի անհատական առանձնահատկությունները։ Վիրահատության հիմնական նպատակն է ոչ միայն թերությունների շտկումը, այլ նաև դիմային կմախքի առանձին հատվածների միջև ներդաշնակության վերականգնումը:
Համակցված վիրահատություններ
Կզակի և քթի պլաստիկ վիրահատություն
Որոշ դեպքերում մեկ վիրահատության արդյունքում անհնարին է ամբողջությամբ ապահովել ցանկալի գեղագիտական արդյունք։ Դեմքի բազմակի թերություններից միայն մեկի վերացումը կարող է հանգեցնել մնացած թերությունների արտահայտչության ավելացմանը։ Այդ դեպքում մեր կենտրոնի մասնագետներն իրականացնում են համակցված վիրահատություններ։ Առավել հաճախ կզակի և քթի պլաստիկ վիրահատությունը միաժամանակ է իրականացվում, որը թույլ է տալիս վերացնել դեմքի միջին և ստորին հատվածների դեֆորմացիան և վերականգնել դեմքի ներդաշնակությունը։
Ականջների պլաստիկա
Ականջի պլաստիկ վիրահատությունը ուղղված է ականջի ձևի, չափի և դիրքի շտկմանը, ինչպես նաև բնածին և ձեռքբերովի արատների վերացմանը:Ականջի պլաստիկ վիրահատության անցկացման համար տարիքային սահմանափակումներ չկան: Վիրահատության հիմնական ցուցումը հիվանդի ցանկությունն է արտաքին տեսքի շտկման և բարելավման համար: Ցուցումների տեսանկյունից տարբերվում են էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատություններ: Էսթետիկ վիրահատությունները անցկացվում են կոսմետիկ թերությունների շտկման նպատակով, մինչդեռ ականջի ռեկոնստրուկտիվ վիրահատությունները՝ ականջախեցու լրիվ կամ մասնակի վերականգման նպատակով: Ականջի պլաստիկ վիրահատությունն անցկացվում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում:
Կոնտուրային պլաստիկաԿոնտուրային պլաստիկան թույլ է տալիս վերականգնել դեմքի կմախքի հետվնասվածքային թերությունները, ինչպես նաև շտկել դիմագծերը ալոպլաստիկ նյութերի կիրառմամբ։ Այտոսկրի իմպլանտատը` (Medpor Surgical Implant), թույլ է տալիս ունենալ ավելի բարձր և արտահայտված այտոսկրեր, ինչպես նաև առավել սիմետրիկ դեմքի պարամետրեր: Այտոսկրերի մեծացումը բարձրացնում է այտերը` բարելավելով դեմքի ստորին երրորդականի շրջագիծը, հատկապես տարիքային փոփոխությունների դեպքում: Որպես կանոն, այտոսկրի շրջանի վերականգնումը իրականացվում է բնածին և հետտրավմատիկ դեֆորմացիաների շտկման համար:


ՔԿԱ եվ Էնդոսկոպիկ հետազոտություն
ՄԻՄ բժշկական կենտրոնում կատարվում են ՔԿԱ (քիթ-կոկորդ-ականջ) հիվանդությունների ախտորոշում և բուժում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում։ Ամբուլատոր ընդունելության համար նախատեսված հետազոտման սենյակը հագեցված է արդի բժշկական սարքավորումներով։ ՔԿԱ հետազոտման սենյակի հիմքն է հանդիսանում ՔԿԱ համասարքը, որն իր մեջ ներառում է ախտորոշման բոլոր առաջատար ուղիները։
ՔԿԱ համասարքը համալրված է էնդոսկոպների համար նախատեսված սառը լույսի աղբյուրներով, դեղորայքների համար նախատեսված հեղուկացիրներով, դեզինֆեկցող տարրաներով, բարձր արդյունավետության վակումային համակարգով։
ՔԿԱ օրգանների էնդոսկոպիկ հետազոտությունները անց են կացվում KARL STORZ վիդեոէնդոսկոպների օգնությամբ, անհրաժեշտության դեպքում կատարվում է էնդոսկոպիկ նմուշառում (բիոպսիա)։ Բոլոր վիդեոէնդոսկոպիկ հետազոտությունները և մանիպուլյացիաները ձայնագրվում են սկավառակների վրա և պահպանվում։
Հիվանդների աուդիոլոգ սարքի հետազոտությունները անց են կացվում Տիմպանոմետր սարքի օգնությամբ, որով իրականցվում են տոնալ-շեմային աուդիոմետրիա։ Բոլոր աուդիոլոգիական հետազոտություններն անցկացվում են հատուկ ձայնամեկուսիչ աուդիոլոգիական խցիկում։
ՔԿԱ վիրաբուժական ուլտրաձայնային ապարատ “ЛОРА-ДОН”-ը նախատեսված է ՔԿԱ օրգանների ախտաբանորեն փոփոխված հյուսվածքների քայքայման համար (խրոնիկ ռինիտներ, խրոնիկ տոնզիլիտներ), ցածր ինտենսիվության կարմիր և ինֆրակարմիր սպեկտրների լազերային ճառագայթների ներազդման համար կիրառվում է խրոնիկ ռինիտի, միջին օտիտի, ականջում աղմուկի և խլության համալիր բուժման համար։
Առաջինը Հայաստանում` ՄԻՄ բժշկական կենտրոնում, անց է կացվում ՎԻԴԵՈՍՏՐՈԲՈՍԿՈՊԻԱ` ձայնային ապարատի, բացարձակ անփոխարինելի հետազոտություն։ Այն թույլ է տալիս հայտնաբերել կոկորդի ոչ միայն օրգանական, այլ նաև ֆունկցիոնալ ախտահարումները։ Ձայնի խանգարումների ֆիզիոթերապևտիկ վերականգնումը կատարվում է խոսակցական ապարատի մկանների միոստիմուլյացիա VocaStim բուժական համալիրի միջոցով։ Մեթոդի հիմքն է հանդիսանում կոկորդի մկանների ակամա կրճատումների զուգակցումը Էլեկտրոստիմուլյացիայի հետ։


Կոնա-Ճառագայթային ախտորոշում
GALILEOS Comfort
Կլինիկայում գործում է վերջին սերնդի նորագույն դիմածնոտային Sirona GALILEOS Comfort կոնա-ճառագայթային տոմոգրաֆ, որը ընդամենը 14 վայրկյան սկանավորման ընթացքում ֆիքսում է 500 տարբեր ռենտգեն պատկերներ: Կոնաձև իմպուլսային ճառագայթի շնորհիվ էքսպոնացման տևողությունը ընդամենը 3-ից 6 վայրկյան է և ճառագայթման չափը հասցված է նվազագույնի, ինչը սոմատիկ տոմոգրաֆից զգալիորեն փոքր է:


Էնդոսկոպիկ վիրաբուժություն
Կլինիկան հագեցած է հայտնի Karl STORZ ընկերության ժամանակակից էնդոսկոպիկ սարքավորումով: Վիրաբուժական ստոմատոլոգիան և դիմածնոտային վիրաբուժութունն այն ոլորտներն են, որտեղ էնդոսկոպիան նվաճում է նոր դիրքեր և ավելի մեծ դեր է կատարում: Karl STORZ ընկերության գործիքներն արդեն այսօր թույլ են տալիս կատարել, նվազագույն վիրաբուժական միջամտություններով, էնդոսկոպիկ վիրահատությունների մի ամբողջ շարք: Oրինակ`
- թքածորանների հիվանդությունների էնդոսկոպիկ բուժում,
- քունքստործնոտային հոդի վիրահատություն, արթրոսկոպիա,
- կոմբինացված էնդոսկոպիկ դիմածնոտային վիրահատություններ,
- հարքթային ծոցերի էնդոսկոպիկ վիրահատություն:
Քունքստործնոտային հոդի պաթոլոգիաները հատուկ տեղ են գրավում դիմածնոտային հիվանդությունների շարքում: Չնայած լայն տարածվածությանը` քունքստործնոտային հոդի հիվանդությունները դասվում են մարդու ամենադժվար ախտորոշվող և քիչ ուսումնասիրված պաթոլոգիաների շարքին: Քունքստործնոտային հոդի արթրոսկոպիան թույլ է տալիս միաժամանակ համատեղել վերջինիս ախտորոշումն ու բուժումը և, հաշվի առնելով ախտորոշման ընթացքում հայտնաբերված յուրահատկությունները, ընտրել բուժման օպտիմալ տեսակը: Հոդի արթրոսկոպիայի միջոցով ճշգրտորեն որոշվում է պաթոլոգիայի տեսակը, կատարվում է բիոպսիա և այլ ներհոդային միջամտություններ: Այսպիսով MIM բժշկական կենտրոնում Իսպանիայի Սան-Կարլոս հիվանդանոցի մասնագետների հետ համատեղ մշակված արթրոսկոպիայի մեթոդը նոր խոսք է հանդիսանում քունքստործնոտային հոդի հիվանդությունների բուժման ոլորտում:
Էնդոսկոպիկ հայմորոտոմիա
Շնորհիվ արդի էնդոսկոպիկ վիրաբուժության՝ էնդոսկոպիկ հայմորոտոմիան կիրառվում է բոլոր տեսակի հայմորիտների բուժման նպատակով: Ներկայումս MIM բժշկական կենտրոնում առկա են հայմորյան խոռոչների սանացիայի համար կիրառվող բոլոր մեթոդները: Էնդոսկոպիկ հայմորոտոմիայի առավելություններից են՝ նվազագույն տրավմատիզմը և արագ վերականգնումը:


Սեդացիա
MIM բժշկական կենտրոնը երաշխավորում է նվազագույն ցավի զգացողություն բուժական միջամտությունների ընթացքում: Սակայն շատերը մինչ օրս հուզմունք և վախ են ապրում բժշկի դիմելուց: Վախի բարձր զգացողություն ունեցող հիվանդների համար կենտրոնում կիրառվում է ներերակային անզգայացում (սեդացիա): Անզայացումը բացարձակ անվտանգ է և իրականացվում է անեսթեզիոլոգի վերահսկողության տակ: Քանի դեռ դուք հանգստանում եք, բժիշկներն աշխատում են: Կիրառվող դեղորայքի ընտրությունը կախված է հիվանդի ֆիզիոլոգիական բնույթից և բուժման տեսակից: Սեդացիան անփոխարինելի է՝
- ցածր ցավային շեմի կամ տեղային անզգայացման հանդեպ հանդուրժողականութան,
- բժշկական միջամտության երկարատևության (մինչև 3 ժամ) դեպքում:
Ոչնչից մի՛վախեցեք, պարզապես վստահեք մեր մասնագետներին: