Պլազմոլիֆտինգ
Ի՞նչ է պլազմոլիֆտինգը
Պլազմոլիֆտինգը կամ PRP թերապիան (անգլերեն Platelet Plasma therapy) պարզապես երիտաարդացման միջոց չէ, դա առաջընթաց է էսթետիկական բժշկության բնագավառում։ Գործողության հիմքում մարդու` տրոմբոցիտներով նախապես հարստացված սեփական պլազմայի գործածությունն է, երբ տրոմբոցիտներն անհրաժեշտ են ոչ միայն արյան մակարդման համար, այլև արտադրում են բջիջների կիսվելն ու բազմացումը խթանող հատուկ սպիտակուցներ։
Մարդու արյունը ծերացման դեմ պայքարելու հնարավորությունների հսկայական ռեզերվ է։ PRP թերապիայի ասպարեզում կատարված գիտական հետազոտություններն ու մշակումները բացահայտել են կոսմետոլոգիայում և տրիխոլոգիայում պլազմայի օգտագործման արդյունավետությունը։
Կոսմետոլոգիայում պլազմային թերապիան մաշկի վրա ունեցած համալիր ներգործության շնորհիվ համարվում է ինովացիոն և արդյունավետ մեթոդ։ Երիտասարդացումից բացի, տվյալ գործողությունն արագացնում է կոլագենի, էլաստինի և ֆիբրոբլաստների արտադրությունը, գիալուրաթթվի մոլեկուլների ձևավորումը, խթանում է հյուսվածքների վերարտադրումը, դիմադրողականությունը և նյութափոխանակությունը։
Պլազմոլիֆտինգը` երիտասարդացման ոչ վիրահատական մեթոդը, կոսմետոլոգիայում մեծ ճանաչում ունի։ Այն օգտագործում են դեմքի մաշկի, լանջաբացվածքի (դեկոլտե), պարանոցի, ձեռքերի մաշկի երիտասարդացման դեպքում։
Ի՞նչ են տրոմբոցիտները և ինչի՞ համար են հարկավոր դրանք
Տրոմբոցիտները արյան բջիջներ են, որոնք արտադրում են հատուկ սպիտակուցային նյութեր` աճի գործոններ, և համարվում են ԱԵՖ-ի «գանձարան»։ Այցելուի մաշկի մեջ դրանք ներարկելու դեպքում այդ նյութերն ակտիվացնում են միջբջջային նյութափոխանակության (մետաբոլիզմ) մեխանիզմը և այն նյութերի սինթեզը, որոնք «պատասխանատու» են մաշկի թարմության, առաձգականության և խոնավության համար (կոլագեն, էլաստին, հիալուրաթթու)։ Տրոմբոլիտները մաշկի բջիջներին` ֆիբրոբլաստներին, պարտադրում են նորմալ գործել, վերականգնել սեփական երիտասարդ բջիջների պահեստարանը։
Պլազմոլիֆտինգի գործողության հիմնական առավելությունները.
- Բնական մեթոդ
- արագ երիտասարդացում
- ամուր ակնթարթային լիֆտինգ
- ոչ մի սահմանափակում
- նվազագույն հակացուցումներ
Պլազմոլիֆտինգի հիմնական ցուցումները.
- Դիմաշարժային կնճիռներ
- դեմքի փափուկ հյուսվածքների իջեցում
- առաձգականության նվազում
- չորություն, թեփոտում, ջրազրկում, մաշկի հոգնածություն
- մաշկի վերականգնում լազերային պիլինգից հետո
- մաշկային մի շարք հիվանդությունների բուժում
Պլազմային թերապիայի մեթոդը տեխնիկապես կարելի է բաժանել 3 փուլերի.
- Երակից արյուն վերցնել (10-50 մլ)
- արյան մաքրում լեյկոցիտներից և էրիտրոցիտներից, պլազմայի ստացում` տրոմբոցիտների թվի 5-8 անգամ մեծացմամբ
- խնդրահարույց տեղերում պլազմայի ներարկում բարակ ասեղների օգնությամբ (տեղային անզգայացման ներքո)
Գործողության տևողությունը` 40-50 րոպե։ Վերականգնողական շրջանը (այտուց, կարմրություն, ցան) կարող է կազմել 7-10 օր։ Այդ ժամանակ էլ կարելի է տեսնել առաջին արդյունքները։ Ամբողջ կուրսը 2-4 սեանս է` 7-օրյա ժամանակահատվածում։ Դեմքի և մարմնի մյուս մասերի պլազմոլիֆտինգի արդյունքը պահպանվում է մինչև 2 տարի։
Ինչպիսի՞ն է արդյունքը գործողությունից հետո.
Երիտասարդացման տեսանելի արդյունքը նկատելի է առաջին իսկ գործողությունից հետո։ Տրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկման որոշակի տեխնիկայի կիրառմամբ մենք հասնում ենք արտահայտված լիֆտինգային արդյունքի` մաշկի ձգման։ Ահա թե ինչու պլազմոլիֆտինգը կոսմետոլոգիայում համարվում է մաշկի երիտասարդացման բնական մեթոդ։ Պլազմոլիֆտինգի և ապարատային մեթոդիկաների համակցվածումը մաշկի երիտասարդացման էլ ավելի արտահայտված արդյունք է տալիս։ Տրոմբոցիտներով հարուստ պլազմայի հակաբորբոքային և վերականգնողական հատկությունները թույլ են տալիս արդյունավետորեն օգտագործել այն` ցանկացած փուլում կորյակային հիվանդությունը բուժելիս։
Պլազմոլիֆտինգի արդյունքները.
- Մաշկի հարթության, առաձգականությանև խոնավեցման վերականգնում
- միջին և մանր կնճիռների հարթեցում
- մաշկի գույնի լավացում
- կորյակային ցանի և մաշկաբանական այլ հիվանդությունների բուժում։
Մեթոդն արդյունավետ է նաև մազաթափության բուժման համար։
Տրոմբոցիտներով հարուստ պլազման թույլ է տալիս կանգնեցնել մազապարկերի մահացումը, մազերի բարակումը, և խթանում է նոր մազերի աճին։
Գլխի մաշկի պլազմոլիֆտինգի շնորհիվ «քնած» մազապարկիկները ակտիվանում են, տեղի է ունենում ինտենսիվ արյունամատակարարում, ուժեղացվում են մաշկի պաշտպանողական հատկությունները, պայքար է գնում սնկերի, վարակների, ճարպոտության, չորության, թեփի և մազերի նոսրացման դեմ։ Գլխի պլազմոլիֆտինգի գործողությունը սկսվում է մաշկի վիճակի հետազոտությունից:
Մազերի պլազմոլիֆտինգի ցուցումներն են.
- Տարբեր պատճառներով ճաղատացումը
- մազերի նոսրացումը
- չորությունը և թեփը
Հակացուցումներն են.
Գործողության անմիջական անցկացումը հնարավոր է միայն հակացուցումների գոյության ստուգման մասին բժշկի հետ զրույցից հետո։ Պլազմոլիֆտինգի հակացուցումները կապված են ոչ միայն այցելուի ընդհանուր առողջական վիճակի, այլև նրա արյան վիճակի հետ.
- Արյան համակարգային հիվանդություններ
- հեպատիտ B և C
- ՄԻՎ- վարակվածություն
- շաքարային դիաբեթ
- հեպարինի ոչ տանելիություն
- վարակային հիվանդություններ
- իմունային համակարգի հիվանդություններ
- բորբոքումներ պլանավորվող ներարկումների տեղում
- բարձր ջերմաստիճան
- հակակոագուլյանտների ընդունում
- լյարդի քրոնիկ հիվանդություններ
- հղիություն կամ կրծքով կերակրում