MIM
MIM

SMAS-LIFTING 09.06.2023

SMAS-LIFTING

SMAS ձգումը էսթետիկ բժշկության նորագույն ձեռքբերումներից մեկն է, որը հնարավորություն է տալիս հասնել դեմքի երիտասարդացման արդյունավետ ու երկարատև արդյունքների՝ թիրախավորելով դեմքի համապատասխան հյուսվածքների շերտերը:

Մակերեսային մկանային-ապոնևրոտիկ համակարգը, առավել հայտնի որպես SMAS, հյուսվածքի շերտ է՝ կազմված կոլագենային և էլաստինային թելերից, ինպես նաև ճարպային բջիջներից: Այն իրար է կապում դեմքի մաշկն ու դիմային մակերեսային մկանները՝ ձգվելով պարանոցից մինչև ճակատային շրջան: Այս համակարգը պատասխանատու է դիմախաղի բնականոն գործունեության համար:

SMAS ձգումը կատարյալ միջոց է մկանային-ապոնևրոտիկ թաղանթում մաշկի կորցրած առաձգականությունը վերականգնելու համար, որը հաճախ հանգեցնում է այտերի ուրվագծերի կորստի և կրկնակզակի ձևավորման: Միջամտության ընթացքում մկանները ձգվում են, իսկ ավելորդ մաշկը և ճարպը հեռացվում՝ ծերացման թվարկված նշանները վերացնելու համար՝

  • Սնամեջ այտեր
  • Դեմքի միջին հատվածի կախվածություն
  • Պարանոցի թուլացած ճարպային շերտ
  • Քիթ-շրթունքային ծալքեր, որոնք տարածվում են քթից մինչև բերանի անկյունները
  • Թուլացած մաշկ կզակի հատվածում և ծնոտի եզրագծով

SMAS-LIFTING-ը հիանալի տարբերակ է այն անձանց համար, ովքեր ցանկանում են հասնել նշանակալի արդյունքների առանց վիրահատկան միջատմության և հետագա վերականգնողական շրջանի։

Միջամտությունը հակացուցված է հետևյալ դեպքերում.

  • Հղի և կերակրող կանայք
  • Շաքարային դիաբետ
  • Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ (համակարգային կարմիր գայլախտ, սկլերոդերմա)
  • Օնկոլոգիական և ծանր էնդոկրին հիվանդություններ
  • Միջամտության հատվածում մետաղական իմպլանտատների առկայություն
  • Բորբոքային օջախներ, բաց վերքեր և վնասվածքներ միջամտության հատվածում

Մեր կենտրոնում SMAS-LIFTING միջամտության իրականացման նպատակով կիրառվում են JEISYS ընկերության ULTRAcel Q+ սարքավորումները, որոնք աչքի են ընկնում իրենց գերարագ և ուղղորդված լուսարձակումներով՝ րոպեում 100 լուսարձակում:

Ներկայումս հայտնի են ULTRAcel Q+ սարքավորման 14 քարթրիջ, որոնք նախատեսված են ոչ միայն դեմքի, այլև ողջ մարմնի բուժման համար: Սարքը ունի մի շարք առավելություններ, այդ թվում նաև դեմքի նուրբ և փոքր հատվածների հասանելիություն:

Միջամտության իրականացման նպատակով օգտագործվում են HIFU սարքավորման Linear քարթրիջը: Oժտված հզոր ուլտրաձայնային էներգիայով` Linear քարթրիջը նախատեսված է դեմքի հավասարաչափ ուրվագծման համար՝ թողնելով զանգվածային ազդեցություն, որի հիմքում ընկած է ճարպային շերտի քայքայումը, կոլագենի նոր մոլեկուլների սինթեզը և վերակառուցումը:

MIM MIM MIM